Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի
Գլխավոր շտաբը ինստիտուտ է, իսկ գեներալը պաշտոնյա է եւ անձ է առանց այդ գեներալների էլ բանակը կա ու կլինի, անկախ նրանից, թե գեներալն ով կլինի: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Իրենք չլինեն ԳՇ-ում, մեկ ուրիշը կլինի, դա պետական ինստիտուտ է, իսկ մնացած մեկնաբանությունները ես կտամ վաղը»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի հավաստմամբ՝ էական չէ, թե ով կլինի այդ կառույցում:
«Գլխավոր շտաբը պետական ինստիտուտ է, ով ուզում է ներսում լինի, դա կապ չունի, գեներալներով կամ անձերով չի պայմանավորված այդ կառույցը»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանը հավելեց, որ բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին է և միշտ էլ եղել է. «Ես կառավարության կողքին եմ: Այո, բանակն էլ Փաշինյանի կողքին է և այդ 40 հոգին բանակը չի, դա կորպուսի հրամանատարներն են»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ այսօր Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ՝Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է