Ամենալկտի ձեւով ԱԱԾ-ում գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին
Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է եւ հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջեւանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։

















































