Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա․ իրենք են պատասխանատու ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար․ Իշխան Սաղաթելյան

Հանրային արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հանրահավաք է լինելու։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին։

Հարցին՝ Շարժման լիդերները ներկա լինելո՞ւ են, Սաղաթելյանը պատասխանեց՝ այո։ Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ որոշակի լարվածություն կա կուսակցությունների ղեկավարների միջև, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․ «Այդ տեղեկությունները սովորաբար դուք տարածում եք, մենք հերքում ենք։ Չկա նման բան, նորմալ, կառուցողական, գործնական հարաբերություններ ունենք»։

Նրա խոսքով՝ երեկ «Հայրենիքի փրկության շարժման»՝ 6 լիդերների հանդիպմանը քննարկվել են ընթացիկ հարցեր՝ Շարժման վերաբերյալ․ «Բնական հանդիպումներ են, որ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ձևաչափերով»։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից հետո գործողությունների հաջորդականությունը բերելու է նրան, որ գործող իշխանությունը հեռանա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքեց․ «Մեր ամբողջ նպատակը հենց դա է։ Հանրահավաքներն ինքնանպատակ չեն, մեր գլխավոր նպատակն այս իշխանություններին օր առաջ, րոպե առաջ հեռացնելն է, և մեր բոլոր գործողությունները, այդ թվում՝ փետրվարի 20-ի հանրահավաքն ու դրանից հետո տեղի ունեցող գործողությունները բխելու են այդ նպատակից»։

Նա նշեց, թե հանդիպումների ընթացքում քաղաքացիներն իրենց տարբեր առաջարկներ են ներկայացնում, որոնք արձանագրվում են, քննարկվում՝ իրականացնելու համար։ «Նրանք պահանջում են րոպե առաջ հեռացնել այս իշխանություններին։ Երբ իշխանական պատգամավորներից մի քանիսն ասում են՝ իրենց պահանջում են մնալ իշխանության, առաջարկում եմ գալ, շփվել իշխանությունների հետ և տեսնել՝ իրենց մասին ինչ են ասում մեր քաղաքացիները»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանության հայտարարությանը, թե վերջինիս հրաժարականի հանրային պահանջ չկա, Սաղաթելյանն ասաց․ «Հանրային պահանջի հարցումն իրենք արել են կա՛մ իրենց խմբակցության ներսում, կա՛մ Ադրբեջանի խորհրդարանում: Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փաստի, որ 850,000 ընտրող ունի, կտեսնենք՝ քանի ընտրող ունի։ Երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, դրանով վիրավորում է մեր ժողովրդին, հասարակությանը։ Չի կարող հայ մարդը հանդուրժել այն իշխանությանը, որը մեր պետությունը կանգնեցրեց աղետի եզրին։ Հասարակական պահանջ կա, և այս իշխանությունը պետք է հեռանա»։

Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները նշում են, թե նախկին 10 տարիները եղել են հակաղարաբաղյան, քանի որ այդ ընթացքում Արցախում որևէ ներդրում չի եղել, Սաղաթելյանն արձագանքեց․ ««Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա։ Իրենք են ամբողջապես պատասխանատու մեր երկրում ստեղծված այս իրավիճակի համար»,-ասաց նա։