Արմեն Գեւորգյանի փաստաբանը դատարանին խնդրում է թույլատրել իր պաշտպանյալին մեկնել Նիժնի Նովգորոդ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին խնդրում է թույլատրել իր պաշտպանյալին մեկնել Նիժնի Նովգորոդ: Ինչպես փետրվարի 16-ին կայացած նիստին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը, համապատասխան դիմումը ստացվել է դատարանի կողմից: Դատարան նաեւ փաստաթղթեր են ներկայացվել, որոնք հիմնավորում են ուղեւորության անհրաժեշտությունը:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը: Դատարանը մեղադրող կողմին հնարավորություն տվեց ծանոթանալ նյութերին` 10 րոպեով ընդմիջում հայտարարելով:

















































