Չի տեղավորվում, չեմ հասկանում. այսօրվա իրականությունը՝ անշարժ գույքը 10-20 տոկոս գնաճ է արձանագրել
Չի տեղավորվում, չեմ հասկանում.
Գույքահարկի բարձրացումից հետո կանխատեսվում էր անշարժ գույքի գների անկում, կովիդ-խոպան-լոքդաունից հետո նույնպես, պատերազմից հետո լրիվ խելամիտ էր նման հետևանքը։
Այսօրվա իրականությունը՝ անշարժ գույքը 10-20 տոկոս գնաճ է արձանագրել։ Սա փաստերով։
Արցախցիների ֆակտորը իրատեսական չեմ համարում, քանի որ թանկացել են գնային բոլոր սեգմենտների տներն ու բնակարանները(չեմ կարծում, որ Հադրութի կամ Քարվաճառի բնակիչը 200-300.000 անոց բնակարան գնի)։ Սփյուռքահայերը այս պահին նույնիսկ պետք է որ վաճառեին, գնելու փոխարեն։
Հաճույքով կլսեմ ձեր վարկածները

















































