Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պարտադրաբար զինաթափել են. Ադրբեջանը տեսնում է, որ հայկական բնակավայրերն անպաշտպան են, կրկին գրոհելու են

Ադրբեջանը կրկին գրոհելու է, որովհետև ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս՝ կանգնեցնելու ՀՀ-ի ոչնչացման և Հայաստանի տարածքների հայաթափման գործընթացը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների կողմից այժմ իրականացվում է ոչ թե խաղաղասիրության, այլ ազգադավ ընկալումների քարոզ։ Ադրբեջանի հայատյաց քարոզչությունը միշտ ակնհայտ է եղել, և ամեն ինչ արվել է՝ հասարակությանն այդ դրսևորումներից զերծ պահելու համար․ «Իշխանությունները ոչ միայն չեն փորձում պաշտպանել ՀՀ քաղաքացուն, այլև օրենսդրորեն պարտադրում են չլուսաբանել նման հայատյաց երևույթները։ Երևանում կամ Գյումրիում ապրող ՀՀ «հպարտ» քաղաքացին տեղյակ չէ՝ թուրքը Սյունիքում ինչ է անում։ Եթե Արման Թաթոյանը չլինի, մենք դա էլ չենք իմանա։ Այսինքն` ամբողջ պաշտոնական Երևանը լռում է այս ամենի մասին, և մենք տեղեկանում ենք հասարակական կազմակերպություններից կամ Սյունիքում ապրող ծանոթ-բարեկամներից»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։

Սյունիքի բնակիչներն այսօր վտանգված են և փորձագետի խոսքով իրավիճակը շատ ավելի վատ է լինելու, քանի որ ադրբեջանցիները տեսնում են՝ հայկական բնակավայրերը, հայերն անպաշտպան են․ «Իմ տեղեկություններով՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում բնակիչներին պարտադրաբար զինաթափել են, ստիպել հանձնել զենք-զինամթերքը։ Այսինքն՝ այս մարդկանց ոչ միայն պետությունը չի պաշտպանում, այլև զրկում է ինքնապաշտպանության հնարավորությունից։ Եթե մենք խոսում ենք համերաշխության ներքո համատեղ կյանքի մասին, ապա կարող եմ ասել՝ դա ինչպես է լինելու․ մեր տարածաշրջանում համերաշխությունը կստեղծվի այն ժամանակ, երբ ադրբեջանցիները և թուրքերը կոչնչացնեն վերջին հային»,-ասաց փորձագետը։

Մինչդեռ Սյունիքի մեր հայրենակիցները լուրջ վտանգի ներքո են ապրում, ՀՀ իշխանություններն անգործության են մատնված։ Միտումնավոր է դա, թե ոչ, փորձագետը վստահ չէ, սակայն համոզված է, որ այս վարչակազմում աշխատանքի են ընդունվել մարդիկ, որոնք անգամ պատկերացում չունեն, թե ինչում է կայանում իրենց գործառույթը։ Ավելին՝ բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեն անվտանգությունից։

«Գարունը կբացվի ու կտեսնենք՝ «ծաղիկներն ինչպես են սկսելու ծաղկել»։ Ժողովուրդը, մարդիկ, որոնք ցանկանում են շարունակել Հայաստանում ապրել, պետք է ապահովի ինքնապաշտպանությունը, քանի որ գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի։ Այդ մարդիկ հետևողական կերպով բերում են հայաթափման։ Գարնանը մարդիկ կգնան Ռուսաստան, մի հատ էլ այդպես Հայաստանը կհայաթափվի։ Այդ ազատված բնակավայրերում արդեն հինգ տարի հետո կտեսնենք, որ երկրորդ պետական լեզուն ադրբեջաներենը կամ թուրքերենն է լինելու»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Հարցին՝ հնարավո՞ ր է արդյոք դիվանագիտական ճանապարհով գործողություններ իրականացնել, Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ լավագույն դիվանագետն արտաքին աշխարհին հասանելի է դարձնում երկրի իշխանությունների և առաջին դեմքի դիրքորոշումը․ «Արտաքին գործերի նախարարը կախված է առաջին դեմքի կարծիքից և տարվող քաղաքականությունից։ Ով էլ ուզում է գա, նա անելու է այն, ինչ բխում է Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայությունից։ Եթե հրաշք տեղի ունենա և Նիկոլ Փաշինյանը գոյություն չունենա մեր իրականության մեջ, գա ինչ-որ մեկն ու հրավիրի աշխարհի լավագույն դիվանագետին, ապա ոչինչ անել հնարավոր չի լինելու։ Ով էլ լինի, նա ընդամենը կարողանալու է ինչ-որ կերպ կանգնեցնել ագրեսիան, որ մետր առ մետր չառաջանան ու չզավթեն և կարողանա պարտադրել Ադրբեջանին՝ պահպանել միջազգային կոնվենցիաները և պարտավորվածությունները, բայց Ադրբեջանին հետ մղել այն դիրքերից, որում եղել են մինչև սեպտեմբերի 27-ը, դա անհնարին է»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերով տարածաշրջան է մտել մոլորակի ամենաաներես ու ամենավտանգավոր պետությունը՝ Թուրքիան, որին դուրս վռնդելն անհնարին է, իսկ եթե Թուրքիան տարածաշրջանում է, նշանակում է՝ պատերազմն անխուսափելի է։