Փորձագետ. Իշխանությունը հայտարարել է ներդրումային նախագծի մասին՝ 20 անգամ մեծացնելով իրական թվերը
Իշխանությունը հայտարարել է ներդրումային նախագծի մասին՝ 20 անգամ մեծացնելով իրական թվերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Փորձագետը պարզաբանեց, որ իշխանությունը ծրագիր է ներկայացրել ընկերության հողային տարածքի եւ դպրոցական շենքի վաճառքի մասին, որը պարտավորվել է մինչեւ 2024 թվականը ներդրումներ իրականացնել 1,9 մլն դոլարի չափով, ընդ որում, 40 տոկոսը՝ հենց 2024 թվականին:
«Բացի այդ, ընկերությունը պարտավորվել է մոտ 300 նոր աշխատատեղ ստեղծել: Դա հրապարակվել է կառավարության կայքում: Միեւնույն ժամանակ, նախարարը կառավարության նիստում հայտնել է 40 մլն դոլարի չափով ներդրումների մասին: Ավելին, նրա խոսքով, կլինի 5000 աշխատատեղ»,-հավելեց Ավետիսյանը:

















































