Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Ժողովուրդը պայթելու է և դա կլինի այնտեղ, որտեղ իրավիճակն այս պահին ամենավտանգավորն է՝ Սյունիքում». Հայկազուն Ալվրցյան

«Հայ ժողովրդին, գոնե, վերջին հարյուր տարիների ընթացքում, ոտքի է հանել հողի պաշտպանության խնդիրը: Ամեն անգամ, երբ հայի առջև ծառացել է հայրենիքի կորստի կամ վտանգված հողի հարցը, ժողովուրդը ոտքի է կանգնել: Այդպես եղավ Բաշ –Ապարանում, նույն կերպ՝ 60-ականներին էր, 88 թվին՝ նմանապես: Ի՞նչ է պատահել հիմա մեր ժողովրդի հետ…Հայն ընդարմացել է՝ ցավից, դավադիր և դավաճան պատերազմի պարտությունից: Այլ բան է, երբ հայի դեմ դուրս է գալիս թշնամին՝ նա մի բռունցք դարձած, կռիվ է տալիս ու, որպես կանոն, միշտ հաղթում է, բայց այլ բան է, երբ նրան դավաճանեցին ներսից՝ իր իսկ բերած իշխանությունները: Հայ ժողովուրդն ընդարմացել է, գուցե նա չէր սպասում պատմության մեջ երբևէ չտեսնված այսպիսի դավաճանության, այսօրինակ դաժան հարված մեջքից …»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով հետպատերազմական հասարակության մեջ տիրող մթնոլորտին:

Հայագետը նկատում է՝ հասարակության մեջ առկա այս պառակտումը տարիների ընթացքում լավ կազմակերպված աշխատանքի արդյունք է՝ թշնամին լավ է աշխատել մեր երկրի ներսում. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Լևոն Տեր - Պետրոսյանը որոշեց, թե այսօրվա թուրքերն այն հին թուրքերը չեն, սրանք լավ թուրքեր են, որ այս թուրքի հետ կարելի է և պետք է լեզու գտնել՝ ընդդեմ ռուսի և բոլորի: Այս արատավոր գաղափարի սերմերը 30 տարի շարունակ իր հավատարիմ արբանյակների միջոցով նա տարածեց հայ հասարակության մեջ և, ահա, դրա արդյունքը… Իր այդ հավատարիմներից շատերին հիմա կարող ենք հանդիպել իշխանության այս կամ այն թևերում ՝ բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելիս: Վերջապես, տարիների թափված ջանքերը արդյունք տվեցին՝ հայ հասարակությունը մի քանի շերտերի պառակտվեց»:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայագետը թվարկում է հասարակությանը պառակտված շերտերը, նկարագրում դրանց կառուցվածքը, տալիս պատճառահետևանքային կապերի վերլուծությունը. «Հային պառակտող առաջին զանգվածը՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարի կրողերն են, ովքեր պատրաստ են ամեն հարմար պահի լքել հայրենիքը և շարունակել իրենց անվրդով ու խաղաղ կյանքն այնտեղ, որտեղ իրենց կամ իրենց երեխաների համար մի կտոր հաց կգտնեն: Երկրորդ խումբը անհայրենիք կոսմոպոլիտներն են, ովքեր ուղղակի իմաստով դեմ են Հայրենիքի գաղափարին: Նրանք, նույնիսկ, վստահորեն պրոպագանդում են, թե հայրենիք ունենալն, առհասարակ, վտանգավոր գաղափար է: Այնտեղ, որտեղ ապրում են այդպիսինները, ընդամենը, հողի մի կտոր է, կոմունիկացիաների հատման կետ: Այդպիսիք հիմա, հենց այս օրերին էլ, իրենց տերերի հրահանգով, ամենաակտիվ կերպով պայքարում են ազգայնական ցանկացած գաղափարի կամ դրսևորման դեմ: Օրինակ, Նժդեհը նրանց համար ֆաշիստ է, իրենք չեն ընդունում թշնամի ունենալու գաղափարը և պատրաստ են խաղաղ և երջանիկ ապրել թուրքի հետ:

Ընդ որում, հենց սրանք են, որ աննախադեպ պոպուլիզմի դոզաներով իրենց ստրկության տակ են պահում հասարակության մյուս հեղհեղուկ շերտերին, օրինակ, այնպիսիններին, ովքեր անասելի ոգևորվել է Թուրքիայի հետ սահմանները բացելու ապազգային գաղափարով: Դրանք թուրքի հետ մանրածախ առևտրական հարաբերությունների մեջ մտածներն են, նրանք, ովքեր տարիներ շարունակ Թուրքիայի հետ առևտուր անելով, իրենց տունն են պահել և հիմա էլ անհամբերությամբ սպասում են, թե, երբ է բացվելու թուրքի հետ սահմանը: Ցավով պետք է նշեմ, որ սրանք մեր հասարակության մեջ մի զգալի մաս են կազմում: Հասարակության մի հատված էլ գիտակցաբար հասկանում է, թե ինչ է հիմա կատարվում մեր հայրենիքում, ովքեր են կանգնած դրա հետևում, ինչ դեր ու նշանակություն ունի այդ ամենում օրվա իշխանությունը: Նրանք դեմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, ցանկանում են հեռացված տեսնել սրանց, բայց ինչ – ինչ պատճառներից ելնելով, պասիվ են, չեն խառնվում ակտիվ պայքարի գործին: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ կրած մարդիկ ու ընտանիքները: Նրանք իրենց ցավի հետ են: Եվ վերջապես, կա մի փոքրամասնություն, որ ամեն ինչ շատ լավ հասկանալով, դուրս է եկել ակտիվ պայքարի: Ցավոք, սակայն, խոսքը ազգայնական փոքրամասնության մասին է»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը:

Խոսելով, ստեղծված իրավիճակում, համախմբման մեթոդների և միջոցների մասին, հայագետը նկատում է՝ ի՞նչ համախմբման մասին է խոսքը, երբ մեզանում կան այնպիսի տականքներ, ովքեր, բառի ամենաուղիղ իմաստով, ասում են՝ ավելի լավ է լինել թուրքի շունը, քան ռուսի դաշնակիցը. «Հասկանո՞ւմ եք, սա աղետ է, սա առողջ և ազգային գիտակցության ու արժանապատվության աղետ է: Այսպես ասողներն, իրոք, հոգեբանորեն պատրաստ են թուրքի շունը լինելու կարգավիճակին, ավելին՝ սրանք իրենց բնույթով միշտ էլ թուրքի շուն են եղել, պարզապես, հարմար առիթ չի եղել, այդ մասին բարձրաձայնելու համար: Եվ, ահա, հիմա, երբ իշխանության ղեկը, բացառապես, թուրքական գործակալական ցանցի ձեռքում է, նրանք իրենց մեջ քաջություն են գտել՝ խոստովանելու իրենց թուրքասիրությունը: Ցավոք, սրանցից մենք շատ ենք ունեցել նաև 1918- 20 թվականներին, և, ինչպես տեսնում ենք, նաև դրանից հետո: Չմոռանանք, երբ թուրքը մտավ Շիրակ և Սարդարապտ, 12 հազարանոց բանակից միայն մի քանի հազարը դուրս եկավ թուրքի դեմ կռվելու, այն էլ՝ Արամ Մանուկյանի, Դրոյի, Սիլիկյանի և դաշնակցական այլ գործիչների համախմբման շնորհիվ, ովքեր կարողացան այդպիսի փոքրաթիվ մարդկանցով պարտության մատնել Օսմանյան կայսրության բանակին»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը:

Ի վերջո, ինչպե՞ս կարելի է արթնացնել հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը, ինչպե՞ս պետք է վշտի և խորը ցավի թմբիրից դուրս բերել մեր վիրավոր հասարակությանը, երբ ակնհայտ կերպով՝ թշնամին սուր է ճոճում մեր գլխավերևում, ի դեմս Թուրքիայի՝ սպառնալով հարձակվել այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ: Հայագետ Հայկազուն Ալվրցյանը վստահ է՝ համախմբում լինելու է, պարզապես, դրա համար անհրաժեշտ է լինելու հասունացած առիթ, որի պարագայում, մի կայծը բավական է լինելու, որպեսզի զայրույթն իր ներսում պարպած պատերազմ ապրած և դավադիր կերպով պարտված ու խաբված ժողովուրդը ոտքի կանգնի ու ոտնատակ տա դավաճան իշխանությանը. «Ժողովուրդը պայթելու է և դա կլինի այնտեղ, որտեղ իրավիճակն այս պահին ամենավտանգավորն է՝ Սյունիքում: Հետևաբար, ժամանակն է, որպեսզի Հայրենիքի փրկության շարժումն, ի դեմս վարչապետի թեկնածու ընտրված Վազգեն Մանուկյանի, «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանմամբ գործադիր մարմին ձևավորի և անհապաղ տեղափոխվի Սյունիք: Համապետական հանդիպումներն, իհարկե, պետք են և օգտակար են, բայց, այլևս, դա պետք է թողնել շարժման մյուս անդամներին: «Հայրենիքի փրկության կոմիտե»-ի նստավայրը, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արագ կերպով պետք է տեղափոխել Գորիս, որտեղ այս պահին մարզում առկա բոլոր տեսակի խնդիրների ուղղությամբ պատասխանատուներ պետք է նշանակվեն, վերահսկելու համար սահմանների, գյուղատնտեսության, առողջապահական և այլ ոլորտների ուղղությամբ առկա վիճահարույց հարցերը:

Լրագրողական ողջ համայնքի ուշադրությունը պետք է ուղղել Սյունիքի ուղղությամբ, ամենօրյա ռեժիմով պետք է լուսաբանել այն ամենն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, որովհետև թշնամու անմիջական թիրախն այսուհետև Սյունիքն է: Արցախում պատերազմից հետո, ժողովուրդը դեռ մի կերպ, արնահոսող վերքերը լիզելով, ռուսական խաղաղապահ զորքերի օգնությամբ, փորձում է ապահովել սեփական անվտանգության հետ կապված հարցեր: Մեր խնդիրը հիմա Սյունիքն է, մենք կորցնում ենք նաև Հայաստանի հարավային դարպասը, որն, այլևս, անդառնալի է լինելու մեր հետագա գոյության համար, առհասարակ: Դավադիր իշխանությունները դավաճանական պարտության հասցրին բանակը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կկատարվեր, եթե մեր բանակը հաղթեր վերջին պատերազմում: Հաղթական ոգին կհասներ այնտեղ, որ մենք սեղանին կդնեինք նաև Նախիջևանի հարցը և, չեմ կասկածում, որ հաջողությամբ առաջ կտանեինք: Հենց սա իմանալով, այս իշխանությունը, որ թուրքական գործակալական ցանցի դիվերսիոն խումբն է Հայաստանի ներսում, թույլ չտվեց մեր հաղթանակը: Արդյունքում, հիմա էլ մեզ փորձում են վախեցնել, թե, այսպես ասած, անպարտելի Թուրքիան շուտով կհարձակվի նաև Հայաստանի վրա: Սա էլ անում են, որպեսզի վախի մթնոլորտում թաքուն թուրքին հանձնեն Սյունիքից մնացած մասը, ինչն էլ հիմա աստիճանաբար տեղի է ունենում: Ուրեմն, ես ձեզ ասում եմ՝ երբեք չհավատաք, թե Թուրքիան հզոր է: Իրականում, թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը պառակտման եզրին են: Այդ պետությունների ներսում դանդաղ գործող ռումբի էֆեկտն է գործում: Չի բացառվում, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում մենք ականատես լինենք, թե ինչպես են մեր աչքի առաջ ծվեն-ծվեն լինում մեր հարևան երկու թշնամի պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը,

բայց մինչ այդ, մենք մեր խնդիրներն ունենք՝ պետք է լծվել Սյունիքի պաշտպանության գործին, որպեսզի մենք էլ մեր հերթին նպաստենք թշնամու ծրագրերի տապալմանն ու տարածաշրջանում մեր գոյության իրավունքի պահպանությանը»,- ամփոփելով զրույցն, ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը:

Հ.Գ. Նյութը պատրաստվում էր հրապարակման, երբ Հայկազուն Ալվրցյանը զանգով տեղեկացրեց, որ ներկա է գտնվել «Ազատության» հրապարակում տեղի ունեցած Հայրենիքի փրկության շարժման հավաքին՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրահավաքի ընթացքում Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է այցելել Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու համար այնտեղ ընթացող զարգացումներին: