ԵԱ-ից առաջ հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ապրիլի 21-25-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 8-րդ փուլին, որն օլիմպիական վարկանիշային է առանձին գործիքների վրա:
Մարտի 8-ին մեկնարկելիք մրցաշարում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնաժողովում, իսկ Հայկ Նազարյանն ու Կարեն Բաղդասարյանը կկատարեն մարզիչի պարտականությունները, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայրենիք վերադառնալուց հետո թիմը ապրիլի 1-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Մինսկ կամ Թբիլիսի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով:
Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում