Բեյլը զայրացրել է Մոուրինյոյին
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վրա զայրացել է իրեն անհարմար վիճակում դնելու համար:
«Էվերտոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղից (4:5) հետո պարտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ Բեյլը հանդես չի եկել վնասվածքի պատճառով: Սակայն հանդիպման օրը 31-ամյա ֆուտբոլիստը մարզումային լուսանկար էր տեղադրել Ինստագրամում և կատարել հետևյալ գրառումը. «Լավ մարզում այսօր»: Դա զայրացրել է մարզիչին:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» մտադիր չէ երկարաձգել Բեյլի հետ համագործակցությունը: Լոնդոնցիները սեպտեմբերին մեկ տարով էին վարձակալել ուելսցուն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»: Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» 2013-ի ամռանը տեղափոխվել էր 101 միլիոն եվրոյի դիմաց: Արքայական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում