«Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը». Գերասիմ Վարդանյան
Իմ Քայլի պատգամավորները արդեն անթաքույց և հրապարակային կերպով զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա մեջ նաև Սյունիքի մի մասն էլ ներառելու գործընթացով։ Ինչ է՞ նշանակում այս հայտարարությունը, և ու՞մ շահերն է սպասարկում այս խմբակցությունը։
Մենք մեր ձեռքով մեր պետության կառավարումը հանձնել ենք թուրքին և զարմանալու ոչինչ չկա ինձ համար այս հայտարարության մեջ։ Զարմանալի է միայն իմ շատ հայրենակիցների արձագանքն ու անտարբերությունը իրենց կործանվող հայրենիքի նկատմամբ, երբ իրենց աչքի առաջ մաս առ մաս և քայլ առ քայլ ամեն օր զիջվում են մեր հողերն ու մեր պետականությունը։ Ե՞րբ պետք ուշքի գանք, ե՞րբ պետք է կասեցնենք այս անկումը և վաղը ի՞նչ պետք է պատասխանենք մեր սերունդներին։
Կա՜մ ոտքի կկանգնենք ու կմաքրենք այս խարանն ու անպատվությունը մեր ժողովրդի երեսից, կա՜մ որպես պետականազուրկ ժողովուրդ նորից դարերով կսգանք ու արյունաքամ կլինենք մեր կործանված հայրենիքի վշտից։

















































