ՀՀ իշխանությունները մտածում են ադրբեջանցիների հետ բարեկամության մասին, իսկ նրանք՝ հայերին գլխատելու. (տեսանյութ)
Թուրքական TV-ն հարցում է անցկացրել փողոցում, որին մասնակցել է նաև ադրբեջանուհի: Ստորև ներկայացում ենք հարցումից մեկ հատված՝
- Եթե իմանայիք, որ կարող եք անել մի բան, որի համար պատասխան չեք տա, ի՞նչ կանեիք:
- Կգլխատեի 20 հայի։
Նշենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վերջին 3 տարիների ընթացքում միակողմանի կերպով ադրբեջանիցների հետ խաղաղասիրություն և բարեկամություն են քարոզում։
Ավելին, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը երկար տարիներ է հպարտորեն պատմում է, որ ադրբեջանցի ընկեր ունի, ում հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։
Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, խորհրդարանի պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանում լավ են վերաբերվում հայ գերիներին:
Եվ այդ հայտարարությունն արվել է այն օրերին, երբ ադրբեջանական սոցցանցերում ակտիվորեն տարածվում էին գլխատված հայ զինվորների լուսանկարներն ու տեսանյութերը…
Տեսանյութը՝ բաց աղբյուրներից


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ