Ստրուկը, որն իմանում է իշխանության համը, կրկնակի վտանգավոր է
Այսօր տպավորություն է, որ մենք պետություն չունենք, պարզապես այստեղ ապրում են էթնիկ հայեր, չկա ոչ պետություն, ոչ տնտեսություն: Այս մասին Yerevan.Today-ի տաղավարում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը: «Մարդ իր իշխանությունը պահելու և սեփական ամբիցիաների համար երկիրը տարավ պատերազմի, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցանք: Նրա և նրա ընտանիքի անզուսպ ագահությունը հանգեցրին այս վիճակին: Հիմա էլ ինչ հնարավոր է, թաքցնում են, ասում են՝ պետական գաղտնիք է: Այդ ինչպես է ստացվում, որ պատերազմի օրերին թշնամու բոլոր կորուստները հատ-հատ թվում էին, իսկ մինչև այսօր մեր զոհերի կոնկրետ թիվը անգամ չգիտենք»,-ասաց նա:
Արմեն Հակոբյանն անդրադարձավ նաև տնտեսական իրավիճակին, խոսեց ավելացող պետական պարտքի և սոցիալական խնդիրների մասին:

















































