Մեր տվյալներով՝ 282 հաստատված գերի ունենք. Կառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ արվել է ժողովրդի, ծնողների ջանքերով է արվել. անհետ կորած զինվորի ծնող
Կառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ արվել է ժողովրդի, ծնողների ջանքերի շնորհիվ է արվել, որ կարողացել են ինչ-որ տվյալներ հայթաթել: Օրինակ, գերիների տվյալները ծնողներով ենք իմացել։ Մեր տվյալներով՝ 282 հաստատված գերի ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը։
«Մեր պահանջն այն է, որ գոնե Եվրոդատարանը դա հաստատի, որ կարողանանք հետ բերել մեր երեխաներին։ Այդ մասով ոչ մի աշխատանք չի կատարվում»,– նշեց նա։
Անհետ կորած տղաների ծնողները տվյալներն իմացել են ադրբեջանական կայքերից, տեսանյութերի և լուսանկարների միջոցով.
«Կոնկրետ իմ տղան նկարի մեջ չի երեւում, բայց հարսս կարողացել է նկարներով հագուստներով համեմատելով և դրանից ենք իմացել, որ դա իմ տղան է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ աշխատանքներ են կատարվել մեր կողմից, իսկ ղեկավարությունը մեզ հանգստացնում է, ասելով՝ աշխատանքներ են կատարվում, բայց ոչ մի աշխատանք էլ չկա։ Աշխատանքը ո՞րն է, երբ որդիս արդեն 113 օր գերի է»,– ասաց անհետ կորած զինվորի մայրը։
Արցախյան պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները հուսահատված հայտարարում են , որ ամեն ինչ մնացել է ծնողների վրա ու մինչև ծայրահեղ քայլերի չեն դիմում, կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ