Էս երեխեքի պապաներին վերադարձրեք. անհետ կորած զինծառայողի մայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Այս անգամ անհետ կորածների ծնողների հետ Կառավարություն էին եկել նաև անհետ կորած զինծառայողների երեխաները՝ ձեռքներին իրենց հայրիկների վերադարձի մասին պաստառներ:
Անհետ կորած զինծառայողի մայր տիկին Անահիտը լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեխաների պահանջն այն է, որ տեղեկություններ լինեն անհետ կորածների մասին ու նրանց հնարավորինս շուտ վերադարձնեն Հայաստան: Նա վստահություն հայտնեց, թե Էջմիածնի N զորամասից պատերազմին մասնակցած 40 տղաները բոլորը գերի են:
«Ոչ մի տեղից արձագանք չի եղել: Տպավորություն է, թե թքած ունեն մեր վրա, էդքան մի բան: Էսօր էլ դե թող դուրս գան, էսօր նիստ է տեղի ունեցել, դե թող դուրս գան, մեկը ասի՝ «երեխեք ջան, եկել եք ձեր պապաների հետևի՞ց, խոստանում ենք ու երդվում ենք, որ կանենք ամեն ինչ»: Թող դուրս գան, կգա՞ն դուրս, չեն գա»,- ասաց տիկին Անահիտը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ