Ոսկին ամրապնդվում է դոլարի արժեզրկման ֆոնին
Երեքշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է, համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկումն աջակցում է մետաղի գնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է 0,36 տոկոսով կամ 6,65 դոլարով, տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1840,85 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,02 տոկոսով, ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 27,582 դոլարի, այն րոպեներ առաջ էժանանում էր:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0,21 տոկոսով, իսկ ավելի էժան դոլարը ոսկին առավել հասանելի է դարձնում մետաղն այլ արժույթով գնելու դեպքում:
Մետաղը թանկանում է նաեւ ԱՄՆ-ում ինֆլյացիայի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից առաջ, որոնք հրապարակվելու են չորեքշաբթի: Վերլուծաբաններն ակնկալում են, որ երկրում տարեկան ինֆլյացիան հունվարին արագացել է 1,4 տոկոսից մինչեւ 1,5 տոկոս:
Մեծ ինֆլյացիոն սպասումներն աջակցում են ոսկու արժեքին, որը հանդես է գալիս որպես ինֆլյացիոն հեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից