«Երկիր ծիրանի». ՀՀ գործող իշխանություններին պետք է ուղարկել քրեակատարողական հիմնարկներ
ՀՀ գործող իշխանություններին պետք է ուղարկել քրեակատարողական հիմնարկներ, այլ ճանապարհ չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ չունի: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում այլընտրանք պարզապես չկա: «Մեր առջեւ միայն մեկ խնդիր է դրված՝ ժամանակավոր կառավարություն ձեւավորելը»,-նշեց ընդդիմադիր գործիչը:
Այդպիսով, նրա կարծիքով, պետք է հավաքել համայնքների ղեկավարների, որոնք ավելի վաղ դեմ են եղել գործող իշխանությանը: Նրանց պետք է հնարավորություն տրվի ժամանակավոր կառավարություն ձեւավորել հատուկ նիստի անցկացման ճանապարհով:
Փոստանջյանը վստահություն հայտնեց, որ պայքարը պետք է իրականացվի երկրի ողջ տարածքում, այլ ոչ թե միայն Երեւանում:

















































