Նիկոլի վրա ստավկան աշխատեց. ռուսներին այստեղից դուրս մղելու օպերացիայի 2-րդ մասը սկսվել է. Եսայան (տեսանյութ)
Մենք ունենք հայկական Սահակաշվիլի: Պատերազմից ընդամենը 10 օր հետո ինձ համար պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանին այս պայմանավորված պատերազմը ներշնչվել է ինչ որ ուժերի կողմից», այն է` միակ ձևը, որով հնարավոր է փոխել երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, դա պատերազմի միջոցով Ղարաբաղի հարցից ձերբազատվելն է, - «Փաստինֆո-ի եթերում ասել է ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը` ավելացնելով, որ նախատեսվում էր ռուսներին մեղադրել այդ պատերազմում մեզ չօգնելու մեջ, ու դրանից հետո փոխել երկրի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխել դեպի արևմուտք։
Գործչի դիտարկմամբ` այս գիծն այսօր էլ շարունակվում է և պատահական չէ, որ Քաղպայմանագիր կուսակցության տարբեր դեմքեր սկսել են խոսել Արցախից ռուս խաղաղապահ ուժերի դուրս բերելու մասին։ «Որքան Նիկոլը համառում է քաղաքական լուծումներ չընդունելու իր դիրքորոշման մեջ, այնքան քաղաքական հունից շեղվում է, հասարակության մեջ ատելությունը մեծանում է, և, վերջո, լուծումը լինելու է ոչ քաղաքական», - նշել է Բ.Եսայանը`ընդգծելով. «հասարակության մեջ առկա ատելությունը նյութականանալու է մեր ազգի համար ամենաանընդունելի ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ