«Մի տղես զոհված ա, մեկը՝ անհայտ կորած, ումի՞ց ուզեմ, ո՞վ կարա իմ ցավը բուժի, դեղը գտնի». զոհվածի հայր
Այսօր Պաշտպանության նախարարության շենքի առջև էին հավաքվել անհետ կորածների հարազատները և պահանջում էին հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պնդում էին, որ նախարարության աշխատակիցները, այն սպաները, որոնք մասնակցել են պատերազմին, և ում ղեկավարության ներքո ծառայող զինվորներն անհետ կորել են, անգործություն են դրսևորում և որոնողական աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացնում: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանն էլ ասել էր, որ անհետ կորածների ծնողների հետ արդեն սկսել են խոսել վերջնագրի (ուլտիմատում) լեզվով: Նրա խոսքով՝ երեկ 3 սպա պետք է գնար Արցախ, բայց չեն գնացել՝ պատճառաբանելով, որ ծնողներն իրենց ծեծում են, պնդել են, որ եթե ծնողներն ինչ-որ սպայի վատ վերաբերվեն, ապա կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ղուկասյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն էլ իրենց հետ վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «նայեք, կարմիր գծերը մի անցեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ