«Զանգերին չի պատասխանում». անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ
Ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. պահանջում են միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ծնողները վստահեցնում են, մինչև չհանդիպեն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, մի քայլ անգամ շենքի մոտից հեռու չեն գնա։
«Մեզ փոխանցեցին, որ նախարարն այս պահին տեղում չէ, հանդիպման է գնացել ու չգիտենք էլ` երբ մեզ կնդունի։ Զանգերին չի պատասխանում»,–ասաց ծնողներից մեկը։
Նրա խոսքով` ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. միայն Վաղարշակ Հարությունյանի։
Այս պահի դրությամբ ծնողները դեռ սպասում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ