Կանաչ թեյն ու սուրճը կարող են նվազեցնել վաղ մահվան հավանականությունը. հետազոտություն
Սուրճի կանոնավոր գործածումը կարող է նվազեցնել գործնականում բոլոր պատճառներից վաղ մահվան հավանականությունը, իսկ կանաչ թեյը տառացիորեն փրկել կյանքը կաթվածից հետո: Այսպիսի եզրակացության են հանգել Ճապոնիայից գիտնականները, որոնք վերլուծել են սուրճի ու կանաչ թեյի կանոնավոր գործածման ազդեցությունը 46 հազար մեծահասակ մարդկանց կյանքի տեւողության վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական սուրճի ընդամենը մեկ գավաթը 14 տոկոսով նվազեցնում է ցանկացած հիվանդության հետեւանքով մահվան հավանականությունը, հայտնում է Medportal.ru-ն: Իսկ սրտի նոպա տարած մարդկանց դեպքում սուրճի կանոնավոր գործածումը մահվան հավանականությունը նվազեցնում է 22 տոկոսով:
Իսկ ահա կաթված տարած պացիենտներին ավելի օգտակար է կանաչ թեյ խմել. հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7 եւ ավելի գավաթ կանաչ թեյի գործածումը 62 տոկոսով կանխում է վաղ մահը: Հետաքրքիր է, սակայն, որ այս էֆեկտը չի տարածվում մարդկանց վրա, որոնց մոտ կաթված չի եղել:
Քանի որ սա դիտողական հետազոտություն էր, կյանքի տեւողության վրա տարածված ըմպելիքների այդպիսի ազդեցության պատճառները առայժմ հայտնի չեն: Հեղինակների խոսքով՝ Ճապոնիայում մարդկանց մեծամասնությունը սուրճը եւ կանաչ թեյը խմում է առանց շաքարի եւ կաթի, ինչը կարող է մեծացնել դրանց օգուտը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից