Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել «Տոմում»
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տոմը» Թուրքիայում ընթացող երկրորդ հավաքի առաջին ստուգողական խաղում մրցել է լատվիական «Լիեպայայի» հետ և հաղթել 3:2 հաշվով: «Տոմի» պատասխան գոլը խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Դա 25-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր ռուսական թիմում: Սիմոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանն այս ձմռանն է կես տարվա պայմանագիր կնքել ռուսական թիմի հետ։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա Երևանի «Նոայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Արտյոմ Սիմոնյանը 2020 թվականի ամռանը Երևանի «Արարատից» էր տեղափոխվել «Նոա», որի կազմում դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Նա ռուսական «Զենիթի» սան է: Նախկինում հանդես է եկել նաև շվեյցարական «Ցյուրիխում», «Լե Մոնում», Երևանի «Փյունիկում» ու «Ալաշկերտում»: Արտյոմ Սիմոնյանը 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում