Ի՞նչ ենք վաճառելու, պարզ չէ՞, որ թուրքական ապրանքով ենք լցնելու մեր շուկան․ Սահակյանց
Ինչպե՞ս են պատրաստվում նման շուկա ունեցող Թուրքիայի հետ առևտուր անել։ Ի՞նչ ենք վաճառելու, պարզ չէ՞, որ թուրքական ապրանքով ենք լցնելու մեր շուկան։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
«Ի՞նչ է նշանակում Թուրքիայի հետ սահման բացել։ Դա նշանակում է՝ հասարակությունն այլևս չի ուզում աշխատել, այլ ուզում է օգտվել այն բարիքներից, որոնք աշխարհը տալիս են և նրա համար մեկ է դա թուրքական, թե չինական ապրանք է։ Մարդիկ այլևս չեն ուզում ջանք գործադրել։ Մեր դեպքում ցավալին այն է, որ ուժեղ և հարուստ խաղացողները, ինչպիսիք Թուրքիան և Ադրբեջանն են, ուղղակի օգտվում են դրանից»,-ասաց Դավիթ Սահակյանցը։
Անդրադառնալով հարցին՝ ինչու են լռում զինվորականները, այդ թվում Ջալալ Հարությունյանը, Դավիթ Սահակյանցը նկատեց՝ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց միգուցե ամեն ինչ ձևավորվում է գումարի չափով․ «Շատ եմ վախենում, որ նման պատմություն է։ Կարծում եմ՝ այն աստիճան են թաթախվել այս գործընթացի մեջ, որ միգուցե արդեն բնազդային վախ է առաջացել իրենց մոտ՝ հաշվեհարդարի»,-ասաց Սահակյանցը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր մեղքեր է գործել, ինչի համար արդեն պետք է պաշտոնին չլիներ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ