Այդ մարդկանց պետք է ուղարկել Բաքու, որ ապրեն իրենց սիրելի թուրքի, ադրբեջանցու կողքին, վայելեն իրենց կյանքը՝ մեզ չխանգարելով.Սոֆյա Հովսեփյանը՝ Անուշ Բեղլոյանի մասին
Ես չեմ ընկալում այն հայ մարդուն, որը կարող է Հայոց պատմությունը ոտնատակ տալ։ Ցավոք, այսօր բացի մեր պատգամավորից, տեսնում եմ, որ հասարակության մեջ էլ կան նման մարդիկ, որոնք չեն արժեվորում ո՛չ մեր պատմությունը, ո՛չ մեր պատմական հողը: Քանի որ գնահատականներս կարող են շատ կոշտ լինել, կնախընտրեմ ուղղակի լռել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նախկին իմքայլական, այժմ՝ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Անուշ Բեղլոյանի՝ միջազգային կոնֆերանսի ժամանակ արված հայտարարություններին.
«Այդ մարդկանց պետք է ուղղակի հավաքել և ուղարկել Բաքու, որ ապրեն իրենց սիրելի թուրքի, ադրբեջանցու կողքին, վայելեն իրենց կյանքը՝ մեզ չխանգարելով»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Հարցին՝ ինչպես է վերաբերում իր նախկին թիմակիցներին դեսպաններ նշանակելու մասին շրջանառվող լուրերին, պատգամավորը պատասխանեց.
«Ես ուզում եմ հասկանալ, այդ պատգամավորները ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները, եթե չեն կարողանում խմբակցության մակարդակում պահել դիվանագիտություն, ուր մնաց թե մի ամբողջ հզորագույն երկրում: Ես կարծում եմ , որ սա պատասխանատվությունից խուսափելու գործընթաց է։ Երբ, որ Խմբակցության ղեկավարը որոշ ժամանակ առաջ գտնում էր, որ Ազգային ժողովի պատգամավորներս պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի մասին առհասարակ տեղեկություն չենք ունեցել։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, և դրանից հետո ինքը թողնում գնում է, ապա սա բառացիորեն պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևն է»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ