«Շահեցինք ոչինչ, կորցրեցինք ամեն ինչ». Վազգեն Մանուկյանը հանդիպում է ՀՅԴ-ական երիտասարդների հետ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս պահին հանդիպում է ՀՅԴ երիտասարդների հետ։
«Իշխանափոխությունից անցել է 2․5 տարի։ Կարող ենք արձանագրել՝ ինչ ունեցանք, ի՞նչ շահեցինք, ի՞նչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Այս վիճակում ենք այսօր գտնվում։ Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է նորից ոտքի կանգնել և շարունակել կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Համոզված եմ, որ հնարավոր է, ինչի համար պետք է հավատ, կամք և աշխատանք։ Կարծում եմ՝ մեր երիտասարդության մոտ այդ բոլոր հատկությունները կան, և մենք կկարողանանք կառուցել այն պետությունը, որի մասին երազում ենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով առաջին կարևոր քայլը գործող իշխանությունից ազատվելն է, որի համար ճանապարհներ պետք է մտածել․ «Եթե նրանցից չազատվենք, կդառնանք խղճուկ, գավառական, կամաց-կամաց վերացող երկիր։ Ազատվելուց հետո ունենք էլի ճանապարհներ։ Մի ճանապարհ կա, որը շատ էր քննարկվում 90-ականներին։ Կային մարդիկ, որ ասում էին ՝ մեր նպատակն է կառուցել եվրոպական տիպի մի պետություն, որտեղ մարդիկ ազատ են, բարեկեցիկ են ապրում։ Այն ժամանակ դա հնարավոր էր թվում, բայց դա այդպես չէր։ Աշխարհը շատ արագ փոխվեց, և այս տարածաշրջանում այդպիսի պետություն կառուցել հնարավոր չէ։ Մենք պետք է կարողանանք կառուցել Եվրոպայի իրական ստանդարտներին համապատասխանող ազատ հասարակություն, ժողովրդավարություն։ Պետք է անպայման ազգային մթնոլորտ լինի, բայց չպետք է հրաժարվենք ազգային հավակնություններից»,-ասաց Վազգեն Մանուկյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ