Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Նիկոլը անսկզբունքային քաղաքական սրիկա է, որին Հայաստան են գործուղել արեւմտյան պիղծ, սորոսածին, հայատյաց ուժերը. Փաշինյանի դասընկեր

Հայաստանյան բուռն ներքաղաքական իրավիճակի մասին iravunk.com-ը զրուցել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու դպիր, աստվածաբան, ՌԴ-ում հայտնի բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Բեկնազարյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դասընկերն է:

– Պարոն Բեկնազարյան, Դուք եւ Նիկոլ Փաշինյանը եղել եք դասընկերներ: Ավարտել եք Իջեւան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ի՞նչ բառերով կբնութագրեք ձեր դասընկերոջը:

– Ես եւ Նիկոլ Փաշինյանը միասին ենք սովորել: Դպրոցական տարիներին նա այսպիսին չէր, հակառակը` հայրենասեր էր: Արցախյան շարժման ալիքի վրա մենք ընկերներ դարձանք: Կարծես թե հայրենասեր պատանիներ էինք: 1988-ին կազմակերպում էինք դասադուլներ, հավաքներ, երթեր: Ոգեշնչված էինք ազգային գաղափարներով: Անգամ մի քանի օր մեզ տնային կալանքի ենթարկեցին` չթողնելով հաճախել դպրոց: 1989-ին, երբ Իջեւանում տեղի ունեցավ ՀՀՇ-ի հերթական ժողովներից մեկը, որին մասնակցում էին Վանո Սիրադեղյանը եւ էլի որոշ ՀՀՇ-ական դեմքեր, որոնք իրենց ուշադրությունը սեւեռեցին երիտասարդ Նիկոլի վրա, որը հետագայում դարձավ նրանց ազգակործան եւ հակառուսական գաղափարների կրողը: Եթե մենք ուշադիր լինենք` Նիկոլն արեց այն, ինչ տարիներ առաջ առաջարկում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Բլեյանը եւ էլի նրանց նման ինչ-ինչ ՀՀՇ-ականներ: Բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացեց պատանի Նիկոլի աչքերը եւ նրան վերցրեց իր ձեռքի տակ: Անգամ Նիկոլին Աննայի հետ ամուսնացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի կարողանա ավելի մեծ ազդեցություն ունենա նրա վրա: Ուսանողական տարիներին արդեն չէինք շփվում: Նրա գաղափարներն անտանելի էին... ՀՀՇ-ի կողմից պարտվողական քարոզներ էին պրոպագանդվում Նիկոլի թեթեւ ձեռքով, մի տարբերությամբ` համացանց չկար, կար Նիկոլի թերթը:

– Որպես Նիկոլի դասընկեր` ի՞նչ կասեք, ո՞վ է Նիկոլը:

– Նիկոլը անսկզբունքային քաղաքական սրիկա է, որին Հայաստան են գործուղել արեւմտյան պիղծ, սորոսածին, հայատյաց ուժերը:

– Բժիշկ լինելուց բացի նաեւ աստվածաբան եք: Նիկոլն ի՞նչ կրոնական նախասիրություններ ունի:

– Հստակ ասել չեմ կարող, թե ինչ կրոնական նախասիրություններ ունի Նիկոլը, սակայն մի բան միանշանակ է, որ նա դեմ է Հայ առաքելական եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցին Սորոսին շատ է խանգարում: Նիկոլ Փաշինյանն իրեն ցույց տվեց` որպես Հայ առաքելական եկեղեցու ամենաթեժ հակառակորդներից մեկը: Եկեղեցու նկատմամբ նման հետապնդումներ եղել են միայն բոլշեւիկների ժամանակ եւ փաստորեն հիմա: Այնպես որ, պատահական չէ, որ ՀՀՇ-ականներին անվանում էին նեոբոլշեւիկներ: Հայ առաքելական եկեղեցին անգամ թուրքերի կողմից նման հալածանքների չի ենթարկվել, ինչպես հիմա` Նիկոլի իշխանության ժամանակ: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլը Աստվածաշնչից մեջբերումներ է անում, ապա ես համոզված եմ, որ այդ ամենն արվում է հերթական պոպուլիստական նպատակներից դրդված:

– Ամեն դեպքում, տեսակետ կա, որ Փաշինյանն ունի անկառավարելի եւ բռնկուն բնավորություն: Ի՞նչ եք կարծում` կա՞ն արտաքին կամ ներքին ինչ-որ ուժեր, որոնք հենց այս պահին ազդեցություն ունեն նրա որոշումների վրա:

– Նիկոլ Փաշինյանն իր հոդվածներում բազմիցս գրել է, որ Արցախը պետք է նվիրել թշնամուն: Այսինքն` իշխանության է եկել մի մարդ, որի համար Արցախը բեռ է: Ազդեցության մասով, ասեմ, որ անկասկած արեւմտյան ուժերը մեծ ազդեցություն ունեն նրա վրա: Պատահական չէ, որ նա իր անձնական պաշտպանության տակ վերցրեց սեռափոխված Մելին: Դա եւս արեւմտյան ուժերին տված խոստումներից էր: Նիկոլը Արեւմուտքին տվել է երեք հիմնական խոստում. խզել կապերը Ռուսաստանի հետ, թշնամուն հանձնել Արցախը եւ Հայաստանում ամրապնդել արեւմտյան այլասերված բարքերը:

– Պարոն Բեկնազարյան, երկար տարիներ է ապրում եւ աշխատանքային ակտիվ գործունեություն եք ծավալում ՌԴ-ում: Ի՞նչ կարծիք ունի ռուս ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի մասին:

– Միանշանակ` բացասական: Այլանդակ հակառուսական քարոզ է արվում նիկոլականների կողմից, ի՞նչ կարծիք պետք է ունենա ռուս ժողովուրդը, որը երբեմն շատ անլուրջ է վերաբերվում Հայաստանի վարչապետին: Հիմա երբեմն միտումներ եմ նկատում, որ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ռուսամետ ձեւանալ, բայց ո՞վ է հավատում այդ անտաղանդ հեքիաթասացներին: Կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում:

– Իսկ ՌԴ-ի հայ համայնքի վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

– Ռուսաստանի հայ համայնքի վիճակն ավելի լավ է, քանի որ այստեղ մարդկանց աչքերն ավելի շուտ բացվեցին: Հեռվից ավելի հեշտ էր սառը դատել: Ռուսաստանում լրատվամիջոցների վրա չկա որեւէ ճնշում, լրագրողներն ավելի ազատ են, որոնց օգնությամբ ամեն բան հասկացան մարդիկ:

– Պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Կա տեսակետ, որ ամեն բան համաձայնեցված էր: Ի՞նչ կասեք:

– Համոզված եմ` այո: Ես դեռ իշխանափոխության օրերին զգուշացրել եմ, որ Նիկոլին իշխանության բերելու գլխավոր նպատակը պատերազմն է: Տարիներ առաջ Ալիեւը Սորոսի հետ ծրագրել է այս պատերազմը, Նիկոլը նրանց օգնել է: Հայաստանը Արեւմուտքի կոկորդին մնացած ոսկոր է: Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է:

– Ո՞վ կարող է Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել:

– Այդպիսի ուժեր շատ կան, պարզապես հասարակությունը թմբիրի մեջ է դեռ: Եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում է քաղաքականություն, դա չի արվում հենց այնպես: Այսօր միայն հիմար մարդը կարող է ձգտել իշխանության: Քոչարյանը ոչ հիմար է, ոչ էլ Նիկոլի պես խելապակաս: Նա անում է այդ ամենը, որպեսզի իրավիճակը փոխվի:

– Եթե մի օր, գուցե պատահմամբ հանդիպեք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասեք նրան:

– Ես ցանկություն չունեմ նրան հանդիպելու, սակայն եթե պատահմամբ նրան հանդիպեի, կհարցնեի, թե ո՞նց է ապրելու այսքանից հետո: Նա այս ամենը արել է ոչ թե իր տկարության կամ անգիտության պատճառով, այլ` գիտակցաբար, դավաճանաբար...

– Բոլորովին վերջերս` ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, "Ռեֆորմիստների" կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, "Ղրիմի աշխարհազորայինների միության" ղեկավար Արմեն Մարտոյանը, "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամի նախագահ Վահրամ Մկրտչյանի եւ "Արդարություն բարգավաճում" կուսակցության նախագահ Գայ Պետրոսյանի հետ միասին հիմնադրեցին "Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ" նախաձեռնությունը: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Մանրամասնորեն ծանոթ չեմ նախաձեռնությանը, սակայն ողջունում եմ նրանց գաղափարը, քանի որ այն Ռուսաստանի հետ է կապված: Մեզ իսկապես պետք են ուժեր, որոնք ի սկզբանե եղել են Ռուսաստանի կողքին: Հիմա նկատում եմ մարդկանց, որոնք նախկինում թունդ արեւմտամետ էին, սակայն հիմա ռուսամետ են ձեւանում: Օրինակ` Էդմոն Մարուքյանը: Կարծում է` մոռացե՞լ են մարդիկ: Կարծում եմ Ռուսաստանին հիմա ձեռնտու չէ, որ Հայաստանը հայտնվի իր կազմում, այլ ավելի շատ ձեռնտու է, որ Հայաստանը դառնա իր հզոր դաշնակիցը` որպես անկախ երկիր: Թեզեր են շրջանառվում, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը դառնա իր մի մասը: Կարծում եմ հերթական կեղծ թեզն է: Ռուսաստանին ուժեղ Հայաստանն է ձեռնտու:

– Շուշին թշնամուն հանձնվեց Ադրբեջանի պետական դրոշի օրը: Պատահականությո՞ւն էր, թե՞ ձեր դասընկերը սա էլ էր հատուկ արել:

– Նրա քայլերում կան բազմաթիվ դիտավորություններ: Շատ հավանական է, որ թշնամու համար կարեւոր նշանակություն ունեցող օրը Շուշին թշնամուն հանձնվեցª հայ ժողովրդին հերթական անգամ նվաստացնելու եւ մարտական ոգին կոտրելու համար:

– Ի՞նչ անել հնարավորինս շուտ այս իրավիճակից դուրս գալու համար:

– 1922-ին Հունաստանը պատերազմում պարտվեց Թուրքիային: Չնայած Հունաստանի կառավարությունը հայրենասեր էր եւ մարտնչեց մինչեւ վերջ, սակայն նրանք, այնուամենայնիվ, հեռացվեցին իշխանությունից եւ մահվան դատապարտվեցին` պարտված պատերազմի համար: Ցավում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր չգիտեն պատմություն եւ ամեն կերպ փորձում են արդարացնել թուրքի լրտեսին, որը մեզանից խլեց ոչ միայն մեր պատմական Արցախը, այլեւ մեր տղաների կյանքը: Կցանկանայի համերաշխություն մաղթել իմ հայրենակիցներին: Պետք է գիտակցել, որ Փաշինյանն ու իր թիմը լավ բան չեն նախատեսում Հայաստանի համար: Ինչպես ժողովուրդը հավաքվեց 2018-ին ու դավաճաններին բերեց իշխանության, այնպես էլ այդ նույն ժողովուրդը հիմա պետք է հեռացնի նրանց, քանզի նոր պատերազմը հեռու չէ: