Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում․ Գոռ Գևորգյան (տեսանյութ)
Այն, ինչ տեղի է ունեցել և ինչ հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, այս երկրի ու ժողովրդի սիրտն ու արժանապատվությունն է խոցվել, մեր պետականության ներկան խեղվել է, ապագան անորոշությունների մատնվել: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը և հարց ուղղեց, թե ինչպես են պայքարում ստեղծված իրավիճակում, ինչ գործիքակազմով:
Նա նկատեց, որ գրեթե երեք ամիս է անցել պատերազմից, բայց գնահատականներ չեն տրվել: «Առաջ են շարժվում, երբ անցյալը փակել կամ վերաարժևորել են, անցյալը փակված չէ»,-ասաց նա և նշեց, որ առանց անցյալի չկա ապագա:
«Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում, ինչ եք ակնկալում, բաց խոսեք, որոշ գործընկերների մեկնաբանություն ես լսում, տպավորություն է ստեղծվում, որ ապրում են իրականությունից կտրված: Ո՞ւր ենք գնում սենց, տղե՛րք, ո՞րն է հանգրվանը»,-հարց բարձրացրեց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ