2020-ին ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 30 000 քաղաքացի
2020 -ին Ռուսաստանը սահմանել է օտարերկրացիներին ՌԴ անձնագրերի տրամադրման 20-ամյա ռեկորդ:
ՌԴ ՆԳՆ կայքում հրապարակված միգրացիոն վիճակագարության համաձայն՝ անձնագիր է ստացել 656,3 հազար մարդ։
Հայաստանի քաղաքացիները, ի դեպ, ՌԴ անձնագիր ստացած օտարերկրյա քաղաքացիների թոփ-5-ում են հայտնվել են՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
ՌԴ անձնագիր է ստացել 30,5 հազար հայ: Առաջին տեղում Ուկրաինան է (409,5 հազար մարդ), երկրորդում ՝ Տաջիկստանը (63,4 հազար մարդ), երրորդում ՝ Ղազախստանը (43,4 հազար մարդ):

















































