Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, հիմա ասում են՝ չեք կարող թռչել․ բա մեր գումարն ո՞վ է հետ տալու․ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (տեսանյութ)
Էս ինչ ղեկավարություն է, տոմսն առել ենք, մուծել ենք, եկել ենք, ասում են՝ թռիչք չկա, բա մեր գումարն ո՞վ է հետ տալու։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում քաղաքացիները կարող էին մեկնել ՌԴ։ Այսօր որոշակի խնդիրներ են առաջացել թեստի բացասական լինելը նշող կոդի առումով։
«Մենք պարտք ենք արել, տոկոսով փող ենք վերցրել, ո՞վ է տալու։ Դե թող իմ տոմսի փողը տան, ես գնամ։ Հայաստանը մնալու՞ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»,-նշեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ լավ օրից չէ, որ դուրս են գալիս, վատ ապրելու պատճառով են դուրս գալիս։ «Թող այնպիսի պետություն ստեղծեն, այնպիսի ղեկավարություն լինի, որ ժողովուրդը մնա, պահի, ոչ թե գնա ուրիշ երկիր»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ