Ալբերտ Էյնշտեյնի հայտնի լուսանկարը կվաճառվի աճուրդում
Ալբերտ Էյնշտեյնի հայտնի լուսնակարը, որտեղ վերջինը լուսանկարչին լեզու է ցույց տալիս, հուլիսի 27-ին կվաճառվի աճուրդում։ Այս մասին ասվում է Nate D. Sanders Auctions աճուրդի տան կայքում։ Լուսանկարը մակագրել է Էյնշտեյնն ինքը։ Լուսանկարի նախորդ կրկնօրինակները հաջողվել է վաճառել ավելի քան 44 հազար դոլարով, փոխանցում է Gazeta-ն։
Էյնշտեյնին լուսանկարել է Արթուր Սասսեն՝ գիտնականի 72-ամյա տարեդարձը նշելուց հետո, երեկույթի ժամանակ։ Երբ հոգնած ֆիզիկոսն արդեն ավտոմեքենայում էր, լուսնակարիչը մոտեցել է բացված դռան ու լուսանկարելու թույլտվություն խնդրել։ Էյնշտեյնը շրջվել է նրա կողմ եւ լեզու ցույց տվել։
Լուսանկարն արժեքավոր է նաեւ նրանով, որ այնտեղ երեւում են Էյնշտեյնի ուղեկցիները՝ Ֆրենկ Էյդելոթը (Փրինսթոնում ինստիտուտի տնօրենը, որտեղ աշխատում էր Էյնշթեյնը) եւ նրա կինը՝ Մարի Ժանեթը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում