Լաուտարո Մարտինես․ Գործակալներս բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ներկայացուցիչները բանակցում են իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
«Այո, ես իսկապես երջանիկ եմ «Ինտերում»։ Իմ գործակալները այժմ բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ։ Ակումբն ու մարզիչը հավատում են ինձ։ Վստահ եմ, որ խաղադաշտից դուրս էլ մենք կկարողանանք հասնել համաձայնության»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Լաուտարո Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018-ի ամռանը արգենտինական «Ռասինգից» 25 միլիոն եվրոյի դիմաց։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում