Երբ վարչապետի պաշտոնին հայտնվում է պաթալոգիկ սուտասանը
Ասել ինչ ուզում ես, իսկ հետո հանգիստ հրաժարվել ասածիցդ: Այսպես վարվում են ... Մասնագետներն էլ պնդում են, որ այսպես են վարվում նաեւ ծանր հիվանդները: Կարելի է ասել՝ ես գիտեի երբ է սկսվելու պատերազմը, իսկ հետո ասել, թե՝ ես չգիտեի: կարելի է ասել՝ բանկերը պետք է զիջեն պարտքերը, իսկ հետո ասեմ՝ յա ձեռք եք առնում: Կարելի է ասել՝ չեմ բանակցելու, իսկ հետո ասել՝ իիիի, ոնց ուզում եմ բանակցում եմ: Կարելի է ասել Շուշին ադրբեջանական էր, իսկ հետո «կռուտիտ» լինել, փորձելով ասել, թե ընդամենն ուզում էի ասել, որ եղանակները այնքան էլ լավը չեն:
Ի՞նչ է լինում երկրի հետ, երբ այն ղեկավարում է պաթալոգիկ ստախոսը: Մենք արդեն գիտենք, թե ինչ է լինում: Տեսանք արդեն, համոզվեցինք:
նիկոլը պաթալոգիկ հակում ունի հայտնել սուտ տեղեկություններ, հորինել ֆանտաստիկ պատմություններ: Բժիշկներն ասում են, թե դրա հիմնային պատճառն իր վրա ուշադրություն բեւեռելու ցանկությունն է, սեփական անձը կարեւորելու ձգտումը:
Իսկ թե ինչ է լինում երկրի հետ, երբ նման մարդու ձեռքին իշխանությունն է հայտնվում, կարծում ենք այլեւս անիմաստ է անդրադառնալ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































