Հայտնի հակակոագուլյանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ.հետազոտություն
Հեպարին հայտնի հակակոագուլյանտը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ՝ պարզել է Լիվերպուլի եւ Քիլի համալսարանների գլխավորությամբ հետազոտողների միջազգային խումբը:
Ինչպես հայտնում է Eurekalert.org-ը, հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Pharmacology եւ Thrombosis and Haemostasis ամսագրերում, ցույց է տվել, որ հեպարինը փոխգործակցում է կորոնավիրուսի մակերեսին սեպ-սպիտակուցի հետ՝ ապակայունացնելով դրա կառուցվածքն ու խոչընդոտելով ծայրակցումը ACE2 ռեցեպտորի հետ, որը սովորաբար օգտագործվում է մարդկային բջիջներ ներթափանցման համար:
Մոլեկուլյար մոդելավորումը, որն անցկացրել են Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները, ցույց է տվել, որ հեպարինը կարող է կպճել սեպ-սպիտակուցի մակերեսին, եւ հենց դա ապահովում է վերոնշյալ արդյունքները: Իսկ SARS-CoV2-ի կենդանի վիրուսի հետ հետազոտությունները, որոնք անցկացվել են Փորթոն-Դաունի հանրայի առողջապահության լաբորատորիայում, ցույց են տվել, որ չֆրակցիոնացված հեպարինը կարող է ճնշել բջիջների վարակվածությունը դոզաներով՝ նման նրանց, որոնք այժմ օգտագործվում են կլինիկական պայմաններում որպես հակակոագուլյանտներ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից