«Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտություն»․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
«Այս պատերազմում Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝ պարտվելու։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետեւ 2018թ․-ից սկսվեց բանակի ջարդը։ Կոռուպցիայի անվան տակ սկսեցին տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել»,-Արարատ այցի ժամանակ այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Կոտրեցին Արցախի ղեկավարությանը, դուրս մղեցին գեներալներին, եւ բանակի ներսում արդեն անվստահություն ընկավ»,-նշեց Վազգեն Մանուկյանը։ Պարտության տանող մյուս քայլը, ըստ Վազգեն Մանուկյանի, ԱԹՍ-ների դեմ պայքարին չպատրաստվելն էր, երբ դեռեւս նախորդ իշխանության օրոք սահմանված գնումների փոխարեն գնվեցին «խաղալիք-ինքնաթիռները»։
«Պատերազմի ժամանակ դրանք այդպես էլ չօգտագործվեցին։ Պատերազմի ժամանակ Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է զենք տրամադրել։ Մենք հրաժարվեցինք։ Նորից առաջարկվեց, հրաժարվեցինք։ Կազմակերպեցին ջոկատներ, ինչից մենք հրաժարվել էինք, ՄՈԲ ռեսուրսին տանում էին անտառներ եւ առանց հրամանատարի՝ թողնում-գնում։ Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտված պատերազմ»,-համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա՝ գաղտնի բանակցություններ էին տարվում, որոնց արդյունքում Շուշին ոչ թե ընկավ, այլ հանձնվեց թշնամուն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ