Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուհիներից մեկը՝ Յուլիա անունով մի կին, «ներխուժել» է հոկեյի սառցադաշտ, գրկել նախագահին և համբուրել նրա շուրթերը: Այս մասին հայտնում է rambler.ru-ն:
Նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել «Օլիմպիական արենա» մարզադաշտում՝ հոկեյի խաղից հետո: Յուլիային հաջողվել է մի քանի անգամ գրկել իր «կուռքին» և համբուրել նրան: Ամեն ինչ տեղի է ունեցել խանդավառ հանդիսատեսի աչքի առջև:
Յուլիան ասել է, որ մարզադաշտ էր եկել միայն երկրի ղեկավարի հետ լուսանկարվելու համար:
Զրուցելով նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյմոնտի հետ՝ նա տեղեկացել է, որ այդ հնարավոր կլինի միայն դեպքում, երբ ինքը սառուցի վրա լինի: Քանի որ սառույցի վրա առանց չմուշկների արգելված է ոտք դնել, նա առանց հարցնելու հոկեյիստներից մեկից վերցրել է 45 չափսի չմուշկներ և սահել է դեպի Լուկաշենկոն:
Հատկանշական է, որ կնոջ ամուսինը տրիբունայից ականատես է եղել Յուլիայի համբույրին Բելառուսի նախագահի հետ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ