Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ)
Ծնողներն այս օրերին բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիակները գնելու կամ հետ բերելու համար։ Արդեն գիտեմ այդպիսի մարդկանց։ Այս մասին այսօր մշակույթի և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Ինչքան մեղք ենք մենք։ I՞նչ է կատարվում, որ ծնողը գնա, ռուսի կամ չգիտեմ, թե ում միջնորդությամբ բանակցի թուրքի հետ և մտնի փոսի միջից ման գա իր երեխայի դիակը։ Այո, իշխանության վարած քաղաքականության արդյունքում մեր պարտությունը գրանցվեց»,-ասաց նա:
Ռեժիսորի խոսքով՝ մեր պարտության հիմքում ընկած է այն, որ մեր թշնամին՝ թուրքը, դեռ տարիներ առաջ մեզ հետ խոսեց հայերենով։ Թուրքերը տարբեր միջազգային հարթակներում տարբեր լեզուներով փորձում էին հայերին հաղթել, նվաստացնել, հերքել ցեղասպանությունը։
«Ոչ մի ատյանում և ոչ մի լեզվով նրանց չէր հաջողվում մեզ հաղթել։ Թշնամին հասկացավ, որ մեզ կարող է միայն հաղթել՝ մեզ մասնատելով, մեզ հետ հայերեն խոսելով։ Նա խոսեց մեզ հետ հայերեն, նա մեզ մասնատեց, բաժանեց սև ու սպիտակի և այդպես հայերենով հիմքը դրվեց մեր պարտության»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ