Արյան խումբը կարող է կանխատեսել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ սրտանոթային խնդիրների զարգացման ռիսկը
Արյան խումբը կարող է կանխատեսել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ սրտանոթային խնդիրների զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել են Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:
Հետազոտության եզրակացությունները, ըստ հեղինակների, կարող են օգնել գնահատելու կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ նման բարդացումների ռիսկը եւ կարող են նպաստել վաղ ախտորոշմանն ու ընդգծել կանխարգելիչ եւ թերապեւտիկ օգնության մեջ հավանական պահանջները:
Հետազոտության ժամանակ օգտագործվել են ավելի քան 400 պացիենտների տվյալներ, որոնք հետեւել են 30 օրվա ընթացքում: Պացիենտների գրեթե կեսի մոտ եղել է արյան առաջին խումբ, 30 տոկոսի մոտ՝ երկրորդ, 15 տոկոսի մոտ՝ երրորդ եւ 6 տոկոսի մոտ՝ չորրորդ: Գիտնականները նկատել են, որ մարդկանց մոտ, ում անամնեզում եղել են ցերեբրավասկուլյար խախտումներ, հաճախ ունեցել են արյան երկրորդ խումբ:
Հետազոտողները նաեւ նկատել են, որ սրտանոթային խնդրի զարգացման հավանականությունը 2,5 անգամ բարձր է արյան երկրորդ խումբ ունեցող պացիենտների մոտ: Ինչպես նաեւ նկատվում է հիմնական թրոմբոզների բարձր ռիսկի հանդեպ միտում երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ:
Սակայն բոլոր պատճառներից մահացությունը որեւէ կապ չի ցույց տվել արյան խմբի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից