Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը խախտել է ավանդույթը և անձամբ «շնորհակալություն» չի հայտնել Սպիտակ տան աշխատակիցներին, որոնք 4 տարի հոգ են տարել իր և իր ընտանիքի մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրներին:
Ինչպես հեռուստաալիքը նշում է, խոսքն ավանդական երկտողի մասին է, որում առաջին տիկինն անձամբ իր ձեռքով պետք է «շնորհակալական խոսք» գրի: Առաջին տիկինը հիմնականում անձնական երկտող է գրում այն աշխատակիցներին, որոնց հետ անձամբ շփվել և մտերմացել է: Ինչպես նշում են Սպիտակ տան աշխատակիցները, դա լավագույն նվերն է իրենց համար:
Հաղորդվում է, որ մոտ 80 աշխատակիցներ կարծում էին, որ իրենց ուղղված գրությունները հեղինակել է առաջին տիկինը, սակայն իրականում վերջինս արևելյան թևի աշխատակիցներից մեկին է հանձնարարվել պատրաստել դրանք, ապա ստորագրել է դրանց տակ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից