Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները ղազախական «Տոբոլում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվել է և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:
«Տոբոլից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Պետրոս Ավետիսյանն այս օրերին մարզվում է Երևանի ԲԿՄԱ-ի հետ, որպեսզի մարզավիճակ պահպանի: Նա 2020 թվականի սկզբնամասում էր միացել «Տոբոլին», որի կազմում Ղազախստանի ավարտված առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում