Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն
Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը: Այս մասին ասվում է Ալաբամայի համալսարանից գիտնականների հետազոտության մեջ:
Medportal-ի հաղորդմամբ՝ դիաբետ ունեցող պացիենտների մոտ կորոնավիրուսից մահվան եւ ծանր ընթացքի ռիսկը մեծ է: Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական համակարգի տվյալներով՝ 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսից մահվան ռիսկը 3,5 անգամ մեծ է՝ ի տարբերություն դիաբետ չունեցողների ռիսկի: 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների մոտ այն մեծ է 2 անգամ:
Նոր հետազոտության հեղնակները վերլուծել են կորոնավիրուսով վարակված ավելի քան 25 300 պացիենտների բժշկական տվյալները: Այդ խմբում մահացության ընդհանուր ցուցանիշը կազմել է 11 տոկոս, ընդ որում, դիաբետը մեծացրել է մահվան հավանականությունը 3,62 անգամ: Հետազոտողներն ուսումնասիրել են մետֆորմինի եւ ինսուլինի ընդունման ազդեցությունը պացիենտների մահացության վրա: Պարզվել է, որ ինսուլինի ներարկումը ոչ մի կերպ չի ազդում մահացության ռիսկի վրա: Սակայն դիաբետիկների մոտ, որոնք մետֆորմին են ընդունել մինչ վարակումը, կորոնավիրուսից մահվան հավանականությունը զգալիորեն ցածր է եղել եւ համեմատելի դիաբետ չունեցող պացիենտների շրջանում մահացության ռիսկի հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից