Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքն «Ատիրաուում»
Ֆուտբոլի Ղազախստանի կրկնակի փոխչեմպիոն «Ատիրաուն» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
45-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրացել էր 2020-ի դեկտեմբերին:
Ավարտված մրցաշրջանում «Ատիրաուն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նվաճեց երկրի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: Ղազախստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության 12 տուրերում «Ատիրաուն» տարավ 8 հաղթանակ, կրեց մեկ պարտություն ու գրանցեց մեկ ոչ ոքի և, 36 հնարավորից վաստակելով 27 միավոր, ժամանակից շուտ ապահովելով առաջին տեղը:
Առաջիկայում թիմը կվերադառնա արձակուրդից և հավաքի կմեկնի Թուրքիա:
Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը նախկինում գլխավորել է նաև Երևանի «Միկան», «Ուրարտուն» (նախկին «Բանանց»), «Ալաշկերտը» ու Հայաստանի Մ-19 հավաքականը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում