«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչից առաջ
Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում Մադրիդի «Ռեալը» հունվարի 13-ին կիսաեզրափակիչում կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը այս խաղից առաջ զրկվել է հիմնական կազմի երկու խաղացողից՝ սերբ հարձակվող Լուկա Յովիչից եւ իսպանացի պաշտպան Դանի Կարվախալից, հաղորդում է Marca-ն։
Յովիչը վնասվածքը ստացել էր «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումից առաջ անցկացրած նախավարժանքի ժամանակ եւ դեռ չի ապաքինվել։ Կարվախալը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեկնել են Անդալուսիա, քանի որ եզրափակիչ դուրս գալու դեպքում, նրանց մասնակցությունը հավանական է։
«Ռեալ» - «Աթլետիկ» հանդիպումը տեղի կունենա Մալագայում։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 14-ին Կորդոբայում կվիճարկեն «Ռեալ Սոսիեդադն» ու «Բարսելոնան»։ Եզրափակիչը հունվարի 17-ին է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում