Դե Խեա․ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ չեմպիոնական մրցավազքում է եւ չենք կարող բաց թողնել այս շանսը
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է Անգլիայի առաջնությունում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի հնարավորությունների մասին։
«Ես արդեն մի քանի անգամ պայքարել եմ տիտղոսի համար, երբ դեռ այստեղ էր Ալեքս Ֆերգյուսոնը։ Հիմա մենք տեւական ժամանակ անց դարձյալ չեմպիոնական մրցավազքում ենք եւ չենք կարող բաց թողնել այս շանսը։
Պետք է առավելագույն կենտրոնացում բոլոր հանդիպումներում։ Հույս ունեմ, որ ֆիզիկապես եւ հոգեբանորեն կկարողանանք պայքարել չեմպիոնության համար։ Իհարկե, դեռ շատ հանդիպումներ կան, բայց սա գերազանց մարտահրավեր է մեր թիմի համար»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 16 խաղից հետո 33 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը» 33 միավոր վաստակել է 17 խաղում։
Առաջին տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 12-ին կհյուրընկալվի «Բարնլիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին (հունվարի 13)։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում