Australian Open. Մարգարիտա Գասպարյանը տարավ երկրորդ հաղթանակը
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը երկրորդ հաղթանակը տարավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման փուլում:
Երկրորդ մրցախաղում հայ մարզուհին 1 ժամ 59 րոպեում 6:3, 7:6 հաշվով հաղթեց վրացի Մարիամ Բոլկվաձեին: Առաջին փուլում 26-ամյա Գասպարյանն ուժեղ էր գտնվել իտալուհի Մարտինա Դի Ջուզեպեից:
Հաջորդ մրցախաղում Մարգարիտան ուժերը կչափի 33-ամյա բուլցարացի Ցվետլանա Պիրոնկովայի հետ:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Australian Open-ի կանանց որակավորման փուլն այս տարի անցկացվում է Դուբայում, իսկ տղամարդկանցը՝ Դոհայում:
Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ը կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում