«Տամբովը» մարել է ֆուտբոլիստների աշխատավարձի պարտքի մի մասը
Ռուսական «Տամբովը» մարել է ֆուտբոլիստների աշխատավարձի պարտքի մի մասը: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան:
«Հիմա բոլոր ֆինանսական ռեսուրսները գտնում է ակումբը: Տրանսֆերների և այլ ճանապարհներով: Մենք մարել ենք պարտքի մի մասը, սակայն հնարավոր չէ կոնկրետ ասել, թե որքան: Լուրջ ենք վերաբերվում այդ հարցին: Ում պայմանագրերն ավարտվում են, նրանք ստանում են իրենց մասնաբաժինը: Ամբողջ պարտքը մարելու միջոցներ մենք չունենք, սակայն փորձում ենք բոլորին լսել ու օգնել:
Հունվարի 15-ից առաջին հավաքը կանցկացնենք Կրիմսկում: Ֆուտբոլիստներն իրենց հաշվին չեն մեկնի. դա հիմարություն է: Ինչ-որ մեկը չի հասկացել կամ միտումնավոր տարածել է դա»,- Օլգա Կոնովալովայի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ «Տամբովում» են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թիմը կարող է դադարեցնել ելույթները Ռուսաստանի առաջնությունում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում