Գարեթ Բեյլը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
Լոնդոնի «Տոտենհեմում» վարձակալությամբ հանդես եկող ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը ցանկանում է ամռանը վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որի հետ պայմանագիր ունի մինչեւ 2022թ․ հունիս, հաղորդում է իսպանական AS-ը։
«Տոտենհեմի» հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել Գարեթ Բեյլի տրանսֆերը եւ ստացած գումարն օգտագործել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու գործարքում։
«Ռեալում» հույս ունեին, որ «Տոտենհեմը» ամռանը կգնի Բեյլին, սակայն ֆուտբոլիստի վնասվածքներն ու վատ մարզավիճակը հուշում են, որ նա չի մնա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 4 հանդիպման, 1 անգամ է եղել մեկնարկային կազմում, խփել է 1 գոլ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում