Մոուրինյո․ Առանձնահատուկ հանգամանքներով մրցաշրջան է, բայց ամեն ինչ արդար է
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է ընթացիկ մրցաշրջանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
«Սա առանձնահատուկ հանգամանքներով տարբերվող մրցաշրջան է, բայց ամեն ինչ արդար է։ Եթե չլիներ արդար, ավելի լավ էր չմասնակցել։
Ես կարծում եմ, որ դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ արդեն ամեն ինչ խախտվեց։ Մրցաշրջանի հենց սկզբից արդեն երկու ակումբ հետաձգված երկու խաղ ուներ, ինչը ճիշտ մեկնարկ չէ։
Մրցաշրջանը սկսվեց սեպտեմբերին, բայց միայն դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում մեզ հայտնեցին՝ երբ տեղի կունենան այդ երկու հանդիպումները։ Հիմա արդեն գումարվել են այլ հանդիպումներ։ Կան բազմաթիվ սխալ բաներ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է ասել, որ այս պայմաններում ամեն ինչ արդար է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Տոտենհեմը» հունվարի 2-ին կընդունի «Լիդս Յունայթեդին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում