Գնահատում եմ հայերին ուղղված համերաշխության կոչը. Մխիթարյանը պատասխանել է թուրք բասկետբոլիստին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամում կատարած գրառմամբ պատասխանել է NBA-ն ներկայացնող «Փորթլենդ Թրեյլ Բլազերսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերին:
«Շնորհակալ եմ, հարգելի Էնես Կանտեր:
Ես իսկապես գնահատում եմ քո կողմից հայերին ուղղված համերաշխության կոչը։ Ողջոնում եմ քո վճռականությունը արդարության և խաղաղության հարցում։ Ես նաև հավատում եմ, որ մենք՝ մարզիկներս, ունենք բավարար ուժ մեր ձայնով փոփոխություն բերելու համար։
Շնորհավորում եմ քո Ամանորը ու ցանկանում եմ մեծ հաջողություններ առաջիկա մրցաշրջանում քո թիմի հետ։
Հույս ունեմ մի օր ներկա գտնվել քո մասնակցությամբ NBA-ի խաղում։
Հաջողություն, Միկի»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Էնես Կանտերը նամակ էր գրել Մխիթարյանին՝ հայ ֆուտբոլիստին կոչ անելով միասին պայքարել բռնապետ Էրդողանի դեմ և խաղաղություն հաստատել հայ և թուրք ժողովուրդների միջև:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում