Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ

Հայկական բանակը միաժամանակ կռվել է 4 հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների և Փաշինյանի իշխանության։ Բացառիկ հերոսական բանակ ունեինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդեպ դեռ պահպանվող հարգանքի նշույլները պայմանավորված են դրանով։

Կասեցնել ընթացքը

Ժամանակն է՝ բացատրել հայ ժողովրդին, որ կատարվածից հետո մենք, մեծ հաշվով, ունենք երկու ընտրություն.

1. Վերածվել թուրքական բիզնեսը, թուրքական կապիտալը և թուրք տուրիստին սպասարկող մի 2 միլիոնանոց միավորի. նախագծի հեղինակ՝ գործող իշխանությունն իր արբանյակներով։
2. Դնել ավելի բարձր նպատակներ ու մեծագույն ջանքերով, հետևություններ անելով, փորձել կառուցել պետություն և վերականգնել մեր արժանապատվությունը. նախագծի հեղինակ՝ նոր, առաջադիմական, ազգային հասարակական հոսանքի հիմքի վրա կառուցվելիք սոլիդ իշխանություն։

Ջաբրայիլից մինչև Որոտան ողբացինք, հանդուրժեցինք, մեղադրեցինք, բայց այդպես էլ չկարողացանք ճիշտ ձևակերպել կորստի էությունը։
Մենք Արցախում կորցրել ենք պետականություն, իսկ պետականություն կորցնելուց հետո լինում են շղթայական աղետներ՝ արտագաղթ, պատմամշակութային ժառանգության ոչնչացում, էֆեկտիվ գենոֆոնդի կորուստ։
Արցախի պետականության կորստից հետո Հայաստանը վերածվել է կիսաճանաչված պետության։ Մենք ունենք պետականության 50 տոկոսի կորուստ և դեռևս չենք կարողանում ընթացքը կասեցնել։

Մի´ վիճեք

Վիճել նրանց հետ, ովքեր կատարվածից հետո պաշտպանում են Փաշինյանին, ամենաանիմաստ գործն է, որ կարելի անել Հայաստանում։ Վիճեք Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի, Քոչարյանի, Մ. Մինասյանի, Վ. Մանուկյանի և այլոց ասածների շուրջ, նրանց կողմնակիցների հետ, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի։ Դա անպատվաբեր է թե´ անձնական մակարդակում, թե´ կորսված և կորսվող պետականության հանդեպ։ Հրապարակված փաստերից հետո ի՞նչ քննարկես, ի՞նչ խոսես։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի նամակից հետո ի՞նչ խոսես. եթե բանական մարդ ես, ապա հասկանում ես, որ սեպտեմբերին եղել է մեկ պարզ ընտրություն՝ գործընկերների միջոցով թույլ չտալ պատերազմ, կամ՝ ունենալ պատերազմ։ Ու 5 հազար զոհը, 10 հազարից ավել՝ հաշմանդամ, անդամալույծ դարձած տղերքը, անհետ կորածները, գերիները, կորսված քաղաքներն ու գյուղերը հենց ա´յդ ընտրության հետևանքն են։ Ընտրության հեղինակը հստակ է, և նույնքան հստակ է, որ նրան սատարողի հետ անիմաստ է խոսել՝ ի´նչ ֆորմալ մոտիվացիայով էլ նա կսատարի ընտրության հեղինակին։

Արագ ընտրությունների անիմաստությունը

Երբ ժողովուրդը և պետական համակարգը շոկի մեջ են, երբ քո սահմաններն ամեն օր փոփոխվում են, երբ զոհվածների ո´չ իրական թիվը գիտենք, ոչ՝ տեղը, երբ հիվանդանոցներում ունես մի քանի հազար ծանր վիրավոր սերունդ, խոսել ընտրության մասին՝ անիմաստ է։ Սա լինելու է Չընտրություն։ Սա չի բերի հանգուցալուծման, սա լրիվ այլ զարգացումների խթան կդառնա։ Արագ ընտրության գաղափարի հեղինակն իր արբանյակների համար թերևս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետության համախմբված գերեզմանափորի կարգավիճակը։

Մենք 26 տարի որևէ համապետական ընտրության ժամանակ Արցախի հակամարտությունը չենք ունեցել որպես թիվ 1 քննարկումային թեմա։ Սա այն դեպքում, երբ սահմանին ողջ երկայնքով երկու հակառակորդ զորք խրամատներում իրար դեմ էին կանգնած՝ ամբողջ 26 տարի։ Սա պետական աննորմալություն էր, որը մի պահի պետք է վերջանար. և վերջացավ Փաշինյանի հայտնվելով ու աղետով։
Հիմա մենք նոր ընտրության առաջ ենք՝ հեշտությամբ լինել թուրքական վիլայե՞թ, թե՞ դժվարությամբ՝ արժանապատիվ պետություն։
Հիմա, նույնիսկ այսքանից հետո, մենք դարձյալ չենք ուզում կամ չենք կարողանում խոսել սրա մասին։ Սա նույնպես պետական աննորմալություն է, որը դարձյալ ունենալու է կանխատեսելի վերջաբան։

Ն. Փաշինյանի ամենամեծ հանցանքը

Ամենամեծ հանցանքն այն է, որ նա ինքն իր մեջ չէր բացառել պատերազմը։ Նա իր գլխում ու որպես երկրի ղեկավար՝ պատերազմը համարել է հարցի հնարավոր լուծումներից մեկը։ Նախկին բոլոր նախագահները լայնմասշտաբ պատերազմը սկզբունքորեն բացառում էին։ Սա՝ չէ, այդ պատճառով էլ եղավ պատերազմը։ Արդյոք դա եղավ 5 միլիարդի արդյունքո՞ւմ, թե՞ անհատական տհասության, հետևանքների առումով քիչ նշանակություն ունի։

Նա մինչ այս պահն այդպես էլ չի գիտակցել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով դժվար լուծումների և նույն բանը արյունոտ պատերազմի, հազարավոր զոհերի ու ավերածությունների, կապիտուլյացիոն պայմաններով անելու տարբերությունը։ Նա պարզապես չի հասկանում։ Ցավոք, մեր պետական ինստիտուտները անգործունյա գտնվեցին ու չբռնեցին պատերազմ տանող նրան ձեռքը, հասարակության որակը թույլ չտվեց՝ բռնելու նրա ձեռքը, թիմակից բարձր պաշտոնյաները՝ պետական ինֆանտներ էին ու չբռնեցին նրա ձեռքը։ Իսկ նրան թվաց, որ միայնակ կարող է որոշել պետության ճակատագիրը ու մի ամբողջ սերունդ տանել պատերազմի։

Փաստը, որ սեպտեմբերի 27-ից (ոչ՝ նոյեմբերի 9-ից) Փաշինյանը դեռ համարվում է Հայաստանի ղեկավարը և հասարակությունը չի լուծել խնդիրը, ստիպում է մտածել հասարակության մի զգալի հատվածի լատենտ որոշման մասին՝ հարմարվել թուրքական վիլայեթի հեռանկարին։
Իսկ եթե հանկարծ լինեն ընտրություններ, և այս կամ այն կերպ Փաշինյանը մնա քաղաքականության մեջ, ապա հայ ժողովրդի վերջնական որոշումը կարձանագրվի ի լուր աշխարհի։
Հայաստանում մնացած 1.8-2 մլն-ը բարեխղճորեն կսպասարկեն թուրքական էքսպանսիան։ Այս սցենարը կյանքի է կոչվելու հաշվված տարիների ընթացքում։
Հայ ժողովուրդն իհարկե դեռ մի կես դար կշարունակի տաղանդավոր անհատներ տալ աշխարհին, բայց նրանք կձևավորվեն ռուսական, արևմտյան միջավայրերում և կներկայացնեն այդ պետությունները։

Ազգային վերելքի բանաձևը

Բոլոր դժվարություններով, բոլոր կորուստներով հանդերձ՝ դեռ կա ճանապարհ, որը թույլ կտա՝ վերականգնել պետականությունը, վերականգնել ազգային արժանապատվությունը։ Սա կլինի խաղաղության և հեռանկարի որոշումը։
Միայն այդ դեպքում մենք կկարողանանք համակեցության ճիշտ բանաձևեր գտնել մեր բոլոր հարևանների հետ և բաց սահմանների, ակտիվ շփման ու միգրացիոն հոսքերի պայմաններում մնալ արժանապատիվ ու սեփական պետության սահմաններում արժեք ստեղծող ժողովուրդ։
Եվ հենց այդ դեպքում ու միայն այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կդնի՝ մեզ հետ ապահովելու տարածաշրջանի ստրատեգիական բալանսը։

Ինչի՞ց սկսենք արժանապատվության մեծ ճանապարհը։ Ինչպես ցանկացած բարդ ուղի, այն սկսվում է պարզ քայլից. վանե´ք Փաշինյանին։ Ձե´ր մեջ վանեք նրան, Ձեր մեջ որոշեք, որ նա չի կարող լինել վարչապետ, չի կարող գնալ ընտրությունների, չի կարող լինել քաղաքականության մեջ... Դա կլինի առաջին քայլը, որից հետո մենք միասին, իրար օգնելով, կգնանք բարդ ճանապարհով՝ վերականգնելու մեր պետականությունը և մեր արժանապատվությունը։ Պատմականորեն ճիշտ կլիներ, որ առաջին քայլն արվեր մինչև 2021 թվականը, և այդ դեպքում մենք տարին կսկսեինք դժվար վերելքի փուլից։ Բայց, մի կողմ թողնելով օրացույցի պայմանական թվերը, մենք դա պետք է փորձենք անել հնարավորինս արագ։ Մենք միասին շատ դժվար մի խնդիր ունենք՝ ձևակերպել Հայաստանի վերելքի բանաձևը։ Այս խնդրի շուրջ եթե կարողանանք ձևավորել իսկական հարթակ, իսկական էլիտա և իսկական իշխանություն, ապա վերջապես կմտնենք 21-րդ դար։ Հայաստանը վերելքի տանող ազգային նախագիծը հայկական աշխարհի նոր խնդիրն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ