Ոստիկանապետը Հայկ և Նաիրի Սարգսյաններին քրեականի օպերներ չի տրամադրել. եղբայրները դժգոհ են
ArmLur.am-ի հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ նրա եղբայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, դիմել են ՀՀ ոստիականպետ Վահե Ղազարյանին, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովելու համար ոստիկան տրամադրեն:
Մեզ հասած լուրերով՝ ոստիկանապետը ընդառաջել է նրանց եւ շարքային ոստիկանների է տրամադրել, սակայն Սարգսյան եղբայրներին դուր չի եկել նման մոտեցումը:
Նրանք կարծիք են հայտնել, որ ցանկանում են քրեականի օպերները իրենց անվտանգությունը ապահովեն:
Ի դեպ, մինչ այժմ ոչ մի պատգամավորի ոստիկան չի տրամադրվել անվտանգությունը ապահովվելու նպատակով:

















































